
Մարմնի այս կամ այն հատվածի վնասվածքի դեպքում իրական վնասի չափն առաջին հայացքից հասկանալը երբեմն շատ դժվար է լինում։ Այս մասին ասել է ռադիոլոգ Ալեքսեյ Ռախմանովը՝ նշելով, թե որոնք են քթի կոտրվածքի առաջին ախտանշանները։
Ինչպես նշում է մասնագետը, կոտրվածքի դեպքում հաճախ ուժեղ արյունահոսություն է սկսվում, ի հայտ են գալիս ցավոտ զգացողություններ ու այտուց, որը խոչընդոտում է շնչառությանը։ Նման դեպքերում տհաճ զգացողությունները մեղմելու համար հարկավոր է վնասված հատվածին սառը կոմպրես դնել։
«Հասանելի ցանկացած սառը բան։ Ձմռանը դա կարող է ձյունը լինել։ Կարելի է սառը կոմպրես օգտագործել, սառույց կամ սառցարանում եղած ցանկացած բան՝ միս, բանջարեղեն և այլն», – նշել է մասնագետը։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հարկավոր է դիմել վնասվածքաբանին կամ վիրաբույժին։ Մասնագետը կուղեգրի հետազոտության, որի պատասխանի հիման վրա էլ կնշանակվի բուժումը։
Tert.am