«Էներգո-Պրո Ջորջիա»-ն պնդում է, որ ընկերության անունից կրկին կեղծ առաջարկ է տարածվում

«Էներգո-Պրո Ջորջիա»-ն պնդում է, որ ընկերության անունից կրկին կեղծ առաջարկ է տարածվում

«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է, որ «Էներգո-Պրո Ջորջիա»-ի անվամբ սոցցանցերում ու տեսահարթակներում կրկին կեղծ գովազդ է շրջանառվում։

Նրանց տեղեկություններով՝ տեսանյութի հայտնվելուց անմիջապես հետո՝ հունվարի 11-ին, «Էներգո-Պրո Ջորջիա»-ի իրավաբանական վարչությունը հաղորդագրություն է ուղարկել ՆԳՆ կիբերանվտանգության թեժ գծին։

«Պաշտոնական գրություն է ուղարկվել նաեւ ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժին։ Խարդախ սխեմայի հեղինակները փորձում են միջոցներ ներգրավել դասական ֆինանսական բուրգի միջոցով։ «Էներգո-Պրո Ջորջիան» կտրականապես հայտարարում է, որ տարածված հայտարարությունը կեղծ է և որևէ առնչություն չունի ընկերության գործունեության հետ։ Վիրուսային տեսանյութում Վրաստանի քաղաքացիներին և երկրի հյուրերին ռուսերենով հորդորում են գումար ներդնել անհայտ ֆինանսական գործողության մեջ։ Էներգետիկ ընկերությունը քաղաքացիներին հորդորում է չհավատալ նման կեղծ առաջարկներին և չգրանցվել իրենց հարթակում։ «Էներգո-Պրո Ջորջիան» ԵՄ երկիրը Վրաստանում ներկայացնող խոշորագույն ընկերություններից է։ Այն չեխական ընկերության մի մասն է, որը գործում է էներգետիկ ոլորտում ԵՄ անդամ մի քանի երկրներում և դրանից դուրս»,- ասում են «Էներգո-Պրո Ջորջիայում»։ 1tv.ge