Energo-Pro-Georgia-ի անունից սոցցանցերում կեղծ գովազդ է տարածվում, այս մասին տեղեկությունը տարածում է հենց ընկերությունը։
Նրանց խոսքով՝ խարդախ սխեմայի հեղինակները փորձում են գումար շորթել դասական բրգաձեւ սխեմաների միջոցով։
«Էներգո-Պրո Ջորջիան» հայտարարում է, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է և կապ չունի ընկերության գործունեության հետ։
Լայնորեն տարածված տեսանյութում Վրաստանի քաղաքացիները և երկրի հյուրերը ռուսերենով կոչ են անում ներդրումներ կատարել որոշակի ֆինանսական գործարքներում։ Էներգետիկ ընկերությունը քաղաքացիներին հորդորում է չմասնակցել նման կեղծ առաջարկներին և չգրանցվել իրենց հարթակում։ Ընկերության իրավական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները ներկայումս աշխատում են խարդախ պահանջների տարածումը սահմանափակելու ուղղությամբ:
Էներգո-Պրո Ջորջիան Եվրամիության երկրները Վրաստանում ներկայացնող խոշորագույն ընկերություններից է։ Այն չեխական ընկերության մի մասն է, որը գործում է էներգետիկ ոլորտում ԵՄ անդամ մի քանի երկրներում և դրանից դուրս: «Էներգո-Պրո Ջորջիա» ՓԲԸ-ն նաև Վրաստանի խոշորագույն գործատու ընկերություններից է»,- ասվում է տեղեկատվության մեջ։ News Interpress