Գելլաք չորանոցից ստացվող ճառագայթումը կարող է մարդու ԴՆԹ-ում մուտացիաներ առաջացնել

Գելլաք չորանոցից ստացվող ճառագայթումը կարող է մարդու ԴՆԹ-ում մուտացիաներ առաջացնել

Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը մաշկի վնասման և քաղցկեղի պատճառներից մեկն է: Գիտնականներին հետաքրքրել է, թե որքանով են անվտանգ եղունգների լաքի չորացման ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ չորանոցների երկար ալիքների ճառագայթումը կարող է վնասել ԴՆԹ-ն և առաջացնել մուտացիաներ մարդու բջիջներում, որոնք մեծացնում են մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Տեղեկությունը տարածում է ամերիկյան հայտնի հրատարակությունը՝ Washington Post-ը։


Կալիֆոռնիայի և Պիտսբուրգի համալսարանի գիտնականները եղունգների չորանոցից ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ ճառագայթել են մարդու և մկան բջիջները: 20 րոպե ճառագայթումից հետո բջիջների 20–30%-ը մահացավ։ Դրանից հետո բջիջների 65-70%-ը 3 անգամ անընդմեջ 20-20 րոպեով ճառագայթվել է։


Գիտնականների կարծիքով՝ փորձի ընթացքում ճառագայթումը իսկապես բացասաբար է ազդել բջիջների վրա, սակայն դա բավարար չէ վստահորեն ասելու, որ այն մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։


ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) համարում է, որ մատնահարդարման և պեդիկյուրի չորացման սարքերը քիչ վտանգավոր է, երբ օգտագործվում է ըստ նախատեսվածի: Ներկայումս ապացուցված փաստ չկա, որ այս չորանոցները քաղցկեղ են առաջացնում, թեև որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ որոշ եղունգների չորանոցների ճառագայթումն ավելի ուժեղ է, քան արևի ճառագայթումը, և, հետևաբար, ավելի վտանգավոր:


Մաշկաբանները նշում են, որ պետք է հաշվի առնել, որ փորձն իրականացվել է մարդու բջիջների վրա, այլ ոչ թե հենց մարդու, ով ունի մաշկի մի քանի շերտ, ինչը օրգանիզմն ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու միջոցներից մեկն է։Այնուամենայնիվ, մաշկաբանները բացատրում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներով սարքերը, այդ թվում՝ այսպես կոչված Սոլյարիները մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը։


Մաշկաբանները շիլաք օգտագործողներին խորհուրդ են տալիս պրոցեդուրայից առաջ ձեռքերին քսել անջրանցիկ արևապաշտպան քսուք։ Բժշկական փորձագետները բացատրում են նաև, որ կարևոր է ճիշտ արևապաշտպան քսուք ընտրելը