Ինչ խնդիրներ կարող են զարգանալ ինքնուրույն վիտամինային հավելումներ ընդունելու դեպքում

Ինչ խնդիրներ կարող են զարգանալ ինքնուրույն վիտամինային հավելումներ ընդունելու դեպքում

Վիտամինային հավելումներն ինքնուրույն կարելի է ընդունել միայն կարճատև կուրսով և բացառապես որպես օգնող թերապիա։ Այս մասին Մոսլենտայի հետ զրույցում ասել է գինեկոլոգ Մելանյա Մայիլյանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում դրանք կարող են վտանգավոր լինել։ 

«Վիտամինային թունավորման հիմնական ախտանշաններն են՝ գլխացավը, գլխապտույտը, փսխումը, սրտխառնոցը, փորլուծությունը և եղնջացանը: Կախված վիտամինների խմբից՝ խնդիրը կարող է տարբեր ընթացք ունենալ»,- նշել է Մայիլյանը։

Մասնագետի խոսքով՝ գիպերվիտամինոզը կարող է հանգեցնել արյան մակարդելիության խանգարման, արյունատար անոթների և երիկամների աշխատանքի փոփոխության, երիկամներում օքսալատային քարերի ձևավորման, մաշկի դեղնավուն երանգի և մի շարք այլ տհաճ ախտանշանների:

«Սա հազվադեպ հանդիպող, սակայն լուրջ հիվանդություն է։ Անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն և լաբորատոր հետազոտություններ՝ իմանալու համար, թե ինչ է հարկավոր ընդունել: Առավել հաճախ գերդոզավորման պատճառ են դառնում ճարպալույծ վիտամինները՝ A և D խմբերը»,- հավելել է գինեկոլոգը:

Tert.am