Հունվարի 27-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում էին Չիչուայի բժշկական կենտրոնի ակնաբույժերը, ովքեր մոտ 22 վիրահատություն կատարեցին։ Սկսած 2018 թվականից իրականացվում է այս ծրագիրը։
Մոտ 2 ամիսը մեկ Ախալքալաքի «Էվեքս» կլինիկա են այցելում ակնաբույժերը եւ վիրահատական ծառայություն մատուցում։ Աչքի վիրահատությունները թոշակառուների համար անվճար են. 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ մունիցիպալիտետը: Մյուս քաղաքացիները վճարում են վիրահատության արժեքի ընդամենը 30%-ը:
Հիվանդները նախապես գրանցվում են բժիշկների մոտ, և վիրահատության անհրաժեշտության դեպքում՝ հերթագրվում: Փաստաթղթերը ներկայացվում են Առողջապահության նախարարություն, այնուհետև կատարվում են վիրահատությունները:
Հիվանդները վիրահատության մասին տեղեկացվում են վիրահատությունից 10-15 օր առաջ: Վիրահատության օրերը նախապես հայտնի չեն, դրանք կատարվում են այն ժամանակ, երբ հավաքվում է շուրջ 10 հիվանդ: Ծառայությունից օգտվում են ոչ միայն Ախալքալաքի, այլ նաեւ Նինոծմինդայի բնակիչները։
Շահառուները շնորհակաթություն են հայտնում ջերմ ընդունելության եւ վերաբերմունքի համար։ Առողջության ընդհանուր ծրագրի շրջանակներում պլանային վիրահատությունների ֆինանսավորումը համավարակով պայմամավորված 2020 թվականին կասեցվել էր, ֆինանասավորումը վերսկսվել է 2021 թվականի մարտի 1-ից, որը շարունակվում է միմչ օրս։
Պլանային վիրահատությունները կկատարվեն Առողջապահության նախարարության կողմից հաստատվելուց հետո: