Փետրվարի 4 -5-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում կանցկացվի սեղանի թենիսի առաջնություն: Խաղերը կմեկնարկեն ժամը 11:00 -ին:
Մրցաշարին կարող են մասնակցել 2012 – 2013 թվականներին ծնված` ինչպես տղաները այնպես էլ աղջիկները:
Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով եւ պատվոգրերով, ինչպես նաեւ ձեռք կբերեն իրավունք մասնակցելու մարտի 3 -ին Թբիլիսիում կայանալիք Թոռնիկե Ղողոբերիձեի անվան հուշամրցաշարին»:
Հիշեցնենք, որ Փետրվարի 10-11-ը Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում նույնպես կանցկացվի սեղանի թենիսի շրջանային մրցաշար, որին կարող են մասնակցել 2006 -ից մինեւ 2013 թվականներին ծնված` ինչպես տղաները այնպես էլ աղջիկները:
Կարդացեք նաեւ՝