
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ այսօր լուսադեմին երրորդ նախագահը գիտակցությունը կորցրել է:
Ըստ Ալասանիայի՝ երրորդ նախագահը ծանր հիվանդ է, և չնայած այն բանին, որ կորոնավիրուսային վարակն անցել է, դեռ բարձր ջերմություն ունի և չի կարողանում շարժվել։
«Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-4-ին՝ լոգարանում. ըստ երևույթին նա ներս է մտել ու ընկել։ Գիշերը հիվանդասենյակում մարդ չկա, բուժքույրը նստում է միջանցքում։ Եթե տղաս զանգում է, ձայն է տալիս, անմիջապես ներս է մտնում…
Օրեր առաջ հենց այստեղ՝ «Վիվամեդ»-ում, կանխատեսում արեցին, որ գիտակցության կորուստները կարող են մահացու ավարտ ունենալ»,- ասել է Ալասանիան։ aliq.ge