Թբիլիսիում և աշխարհի մայրաքաղաքներում ակցիաներ կանցկացվեն ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի

Թբիլիսիում և աշխարհի մայրաքաղաքներում ակցիաներ կանցկացվեն ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի

Այսօր՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում եւ աշխարհի մայրաքաղաքներում հանրահավաքներ կանցկացվեն ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էին Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեկսեի Արեստովիչը և ռուս իրավաբան, իրավապաշտպան և YouTube-ի սեփական շոուի հաղորդավար Մարկ Ֆեյգինը։

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ ակցիաները կսկսվեն ժամը 18։00-ին։ Թբիլիսիում կառավարության վարչակազմի շենքից երթ է տեղի ունենալու դեպի «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի տուն։

Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բեռլինում, Բրյուսելում, Հաագայում, Ստոկհոլմում, Աթենքում, Բարսելոնայում, Վրաստանի դեսպանատներում և հյուպատոսություններում նույնպես ակցիաներ կանցկացվեն՝ ի պաշտպանություն Միխայիլ Սահակաշվիլիի՝ նրա կյանքը փրկելու համար», – հավելել է Խաբեիշվիլին։