Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետի հետ

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները։ Ընդգծվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների հաջող համագործակցությունը տարբեր ուղղություններով, և պատրաստակամություն է հայտնել էլ ավելի խորացնելու առկա արդյունավետ համագործակցությունը։

Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը։

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։ Վարչապետը և Մոլդովայի փոխվարչապետը հաստատել են իրենց ամուր փոխադարձ աջակցությունը երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ասոցացված եռյակի երկրների՝ Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Ուշադրություն է դարձվել Եվրոպական խորհրդի հանձնարարականների կատարմանը, արդեն իսկ ձեռնարկված քայլերին և գործողությունների ծրագրին։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։ Ընդգծվել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։ 1tv.ge