Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կլինի Հայաստանում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Կկայանա նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույցը: jnews.ge