Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։
Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) և այլն։
Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավվելով իր դիրքը 2 հորիզոնականով։
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։
Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.
1 – ԱՄՆ
2 – Ռուսաստան
3 – Չինաստան
4 – Հնդկաստան
5 – Միացյալ Թագավորություն
6 – Հարավային Կորեա
7 – Պակիստան
8 – Ճապոնիա
9 – Ֆրանսիա
10 – Իտալիա shantnews.am