Արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել դեղորայքի տրամադրման պետական ծրագրից։
Կենսաթոշակառուի կարգավիճակ ունեցող քաղաքացիները և հաշվառված հաշմանդամը կարող են օգտվել քրոնիկ հիվանդությունների դեղերի տրամադրման պետական ծրագրից և դեղորայք ստանալ խորհրդանշական գումարով։
Քաղաքացիները քրոնիկ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ ստանալու համար պետք է հատուկ գրանցում անցնեն Նինոծմինդա քաղաքի կլինիկայում՝ տրամադրելով ձև 100, եթե նրանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներ են, անձը հաստատող փաստաթուղթ և դեղատոմս, եթե այդպիսիք կան, և կարող է նաև տեղում հետազոտվել բժշկի կողմից և եթե հայտնաբերվի խրոնիկական հիվանդություն, ապա բժիշկը կգրանցի տվյալների բազայում և կնշանակի անհրաժեշտ դեղամիջոցը։
Քաղաքացիները դեղեր կարող են ստանալ միայն բժշկի կողմից տրված էլեկտրոնային դեղատոմսով։ Դեղերը կարելի է ձեռք բերել «Ավերսի» և «Ֆարմադեպո» դեղատներից։
Առաջին բուժօգնության դեղերը տրվում են այն թոշակառուներին, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, ինչպիսիք են սրտի, հիպերտոնիայի, թոքերի, էպիլեպտիայի և շաքարախտը։ Այս դեղամիջոցներն ունեն որոշակի սահման: Սրտի դեղերը 200 լարիով, շաքարային դիաբետը՝ 40 լարիով, հոգեմետ՝ 300 լարիով։ Այս սահմանաչափը կարող է օգտագործվել կամ երկու ամսով կամ մեկ տարի ժամկետով: Այս գումարից հետո հիվանդն ինքը պետք է իր հաշվին գնի իրեն անհրաժեշտ դեղը։
Ինչպես նշում է Նինոծմինդա քաղաքի բնակիչ Նաթելան, դեղերի տրամադրման պետական ծրագիրը լավ ծրագիր է: Վատն այն է, որ սահմանափակ քանակություն կա։ «Ամբողջ տարին դիաբետի դեմ դեղեր եմ ընդունում, այս ծրագրից օգտվում եմ ընդամենը երկու ամիս, սահմանն ավարտվում է, իսկ մնացած 10 ամիսը ինքս եմ գնում։ Շնորհակալություն նման օգնության համար, բայց լավ կլինի, որ պետությունը մեկ տարի դեղորայք տրամադրի»,- ասում է Նաթելան։