
Շաբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան հատվածում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարպոլ-է-Զահաբ քաղաքից 22 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 51,6 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 60 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ shantnews.am