Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ

Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ

Հունվարի 23 -ի տվյալներով, 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 22 կմ հեռավորության վրա, հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:58-ին։ էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թ.-ին Ռաճայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ինտենսվությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ: tv9news.ge