Բացասական հույզերը կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ սրտաբան

Բացասական հույզերը կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ սրտաբան

Ժամանակակից մարդը շրջապատված է հսկայական քանակությամբ բացասական տեղեկություններով և իր, իր հարազատների, պետության ու մոլորակի ապագայի մասին անհանգստանալու բազմաթիվ պատճառներով, իսկ այս ամենը վաղ թե ուշ քրոնիկ սթրեսի պատճառ է դառնում: Այս մասին Gazeta.Ru-ում հրապարակված իր հոդվածում գրել է սրտաբան Ալեքսանդր Կազաչենկոն։

«Մեր նախնիները սթրեսն օգտագործում էին վտանգների դեմ պայքարի համար. ադրենալինի մակարդակի կարճատև բարձրացումները նրանց օգնում էին փախչել վայրի կենդանիներից և հետ մղել թշնամի ցեղերի հարձակումները: Այսօր ֆիզիկական պաշտպանության անհրաժեշտությունն այլևս այդքան սուր չէ։ Արտաքին «ելք» գտնելու փոխարեն ադրենալինն իր ազդեցությունն ուղղում է «ներս» և բարձրացնում է զարկերակային ճնշումն ու մեծացնում աթերոսկլերոզի զարգացման վտանգը»,- բացատրել է բժիշկը։

Նման խնդիրներից խուսափելու համար սրտաբանը խորհուրդ է տվել ոչ միայն հետևել սննդակարգին ու հրաժարվել վնասակար սովորություններից, այլև չմոռանալ լիցքաթափվել ու վայելել հանգիստը։

Tert.am