NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ծիսական տան կառուցման համար:
Հեշտիայի արարողության տան հիմքի կառուցման աշխատանքները ավարտվել էր 2021 թվականի նոյեմբեր ամսին, որը իրականացնում էր Հրանտ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից: Հեշտիայի ծիսական տան հիմքի կառուցման համար հատկացված էր 56 000 լարի:
Նախատեսվում է արդյոք այս տարի շարունակել Հեշտիայի ծիսական տան կառուցման աշխատանքներ թե ոչ, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հեշտիայի ծիսական տան աշխատանքները լրիվությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտավորապես 850 000 լարի գումար, քաղաքապետարանում չունենք այդպիսի հնարավորություն, որպեսզի կարողանանք ցանկացած նախագծի համար գումար ներդնել: Հեշտիայում մենք ունենք ավելի առաջնային հիմնախնդիրներ այդ պատճառով ծիսական տան կառուցումը հետաձգվում է»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Վերոնշյալ հարցի համար դիմեցինք նաեւ՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ այս տարի Հեշտիայի ծիսական տան համար ոչ մի գումար եւ աշխատանք չի նախատեսվում:
Կարդացեք նաեւ՝