Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4544-ի։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով տուժել է 26721 մարդ։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերին հաջորդել է 435 հետցնցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը կարող է ավելի քան 23 միլիոն լինել։ 1tv.ge