«Կարող ենք սոված նստել միայն գազ ունենանք». Բնակիչները իրենք կլուծեն գազի խնդիրը

«Կարող ենք սոված նստել միայն գազ ունենանք». Բնակիչները իրենք կլուծեն գազի խնդիրը

NOR ռադիոկայանը շարունակում է թիրախում պահել գազաֆիկացման խնդիրը, որը համարվում է Նինոծմինդայի շրջանի ամենահրատապ ու անլուծելի խնդիրներից մեկը։

Վերջերս հրապարակում էինք կատարել թե՛ ի՞նչ եղավ նախկինում գազաֆիկացման համար նախատեսված 600,000 լարին, որին տարբեր պաշտոնատար անձինք տարբեր պատասխաններ էին տվել:

Այս նյութի հրապարակումից օրեր անց, հայտնի դարձավ, որ Նինոծմինդայի չգազաֆիկացված գյուղերում գազաֆիկացման նախաձեռնություն կա։ Այս հարցի շուրջ մենք խոսեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։ Ում խոսքերով գյուղացիները որոշել են իրենց նախաձեռնությամբ 5 գյուղերը գազաֆիկացնել։

 «Դա բնակիչների նախաձեռնությունն է, պետական ծրագիր չէ։ ժողովուրդը որոշել է սեփական միջոցներով 5 գյուղերը գազաֆիկացնել։ Գումարը մոտավորապես 600 000 լարի է, միայն կենտրոնական գազատարը անցկացնելու համար։ Անցկացրել են ժողով, որի ընթացքում գյուղացիների 78-82% համաձայնվել է: Քաղաքապետարանը տեղյակ չէ այս ծրագրից։ Մենք կապ ենք հաստատել գազ կոմպանիայի հետ և որոշում կայացրել հանդիպում անցկացնելու մասին, որպեսզի քննարկենք տարբերակներ և գանք ընդհանուր հայտարարի», -ասաց ներկայացուցիչը։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս տարի գազաֆիկացում կլինի, Մնացական Բաբաջանյանը պատասխանեց.  «Այո»։

Խոսեցինք նաեւ Փարվանայի ներկայացուցիչ Մասիս Աղայանի հետ: Ում խոսքերով, Փարվանայի համայնքի բնակիչների մեծամասնությունը եւս համաձայն է, այս ճանապարհով գազաֆիկացմանը:

Այս հարցի շուրջ խոսեցինք նաեւ գազ կոմպանիայի տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։

Վերջինս նշեց, որ գազ կոմպանիան տեղյակ չէ նման ծրագրի մասին: Եւ ոչ մեկը իր հետ կապ չի հաստատել այս հարցի շուրջ եւ բացի դրանից նման ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախահաշվարկ եւ քաղաքապետարանի թույլտվությունը: Վրեժ Բերիկյանի խոսքերով երբ քաղաքապետարանի հետ ունեցել են շփում այս թեմայի շուրջ գազ կոմպանիան իր վրա վերցրել է պատասխանատվություն եւ քաղաքպետարանին են փոխանցել Նինոծմինդա-Գորելովկա մայրուղու նախահաշվարկը եւ մինչ այս պահը փոփոխություն չի եղել: Բերիկյանը շեշտեց, որ իրենց հնարավորությունների չափով պատրաստ են աջակցել, սակայն շինարարական աշխատանքների համար եւս պահանջվում է քաղաքապետարանի թույլտվությունը: Իսկ նման գործընթացի համար անհրաժեշտ է կազմակերպել հանդիպում, որպեզի գազ կոմպանիան պատրաստվի գազաֆիկացման մատակարարմանը: Բերիկյանի խոսքերով ինքը տեղյակ չէ նման ծրագրից եւ չի կարող մեկնաբանել:

Մենք նաեւ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։ Նա ասաց, որ պետք է գրանցվել, հարցերը տալ փիառին (լրագրողական հարցերը,-խմբ.) եւ հետո նոր փիառը հարցերը կներկայացնի քաղաքապետին:

NOR ռադիոկայանի լրագրողը հարցերը պատրաստեց եւ ուղարկեց քաղաքապետարան, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Լրագրողի հիմնական հարցը այն էր, թե արդյոք քաղաքապետարանը ֆինանսապես կաջակցի բնակիչներին, և այդ կերպ կթեթևացնի բնակիչների ուսերին ընկած ծանր բեռը։

Մենք զրուցեցինք նաեւ Նինոծմինդայի 5 գյուղերի բնակիչների հետ, ովքեր նշեցին, որ գումարը մոտավորապես կկազմի 1100 լարի և պատրաստ են անգամ սոված մնալ միայն թե գազաֆիկացում ունենան: Բնակիչների մեծամասնությունը համաձայն է թեկուզ սեփական միջոցներով գազաֆիկացմանը:

Բնակիչների կարծիքը լսեք ստորև տեղադրված ձայնագրությունում.



Opinion, pooling and voting