Երկրագիտական թանգարանի ցուրտը եւ անմխիթար վիճակը. Զրույց թանգարանի տնօրեն Արեւիկ Տոներյանի հետ

Երկրագիտական թանգարանի ցուրտը եւ անմխիթար վիճակը. Զրույց թանգարանի տնօրեն Արեւիկ Տոներյանի հետ

Նինոծմինդայի երկրագիտական թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում։ Հորդառատ անձրևների ժամանակ ջուրը սկսում է կտուրից ներս կաթել։ Պատերին առաջացել են ճաքեր, ծերպերը թափվում են։ Բացի այդ, թանգարանում սաստիկ և «անմարդկային» ցուրտ է։ Ձմռան սեզոնին այցելուն ցրտի պատճառով հնարավորություն չի ունենա բոլոր նմուշները մանրամասն դիտելու։

Մունիցիպալ բյուջեից Երկրագիտական թանգարանին հատկացվել է 27 000 լարի, որը բաշխվում է միայն աշխատավարձի և այլ ծախսերի վրա։ Իսկ հիմնական խնդիրների լուծումը մնում է ստվերում։

Հարցազրույցը թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանի հետ լսեք ստորև տեղադրված ձայնագրությունում.

Radio NOR · Երկրագիտական Թանգարանի Ցուրտը Եւ Անմխիթար Վիճակը. Զրույց Թանգարանի Տնօրեն Արեւիկ Տոներյանի Հետ

Թանգարանի խնդիրներից մյուսը նմուշներ գտնելն է, տնօրեն Արևիկ Տոներյանի խոսքերով՝ հիմնականում ինքը և աշխատակիցներն են փնտրում ու գտնում նմուշներ, օգնում են նաև հարազատները և ինչպես տնօրենն է ասում`. «Այսկերպ ստացվում է հավաքել նմուշներ»։

«Թանգարանի այցելուները հիմնականում տեղացիներն են, այլ երկրներից զբոսաշրջիկներ էլ են այցելում, բայց քիչ»,- ասում է տնօրենը։

Արևիկ Տոներյանը ցանկանում է, որ շատ այցելուներ լինեն և համագործակցություն լինի կրթօջախների հետ։

Թանգարանի մասին մանրամասները՝ տեսանյութում.