Ցրտահարության հետ Նինոծմինդա քաղաքի բնակիչները բախվում են ջրի սակավության խնդրին։
Ինչպես ասում են Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիչները, ջրի խնդիրը շատ սուր է, պատահում է, որ երկու օր ջուր չի լինում, երբեմն օրական երկու ժամ են տալիս։ Մարդիկ ստիպված են ջուր տանել մոտակա տներից։ Խմելու ջրի բացակայությունը հանգեցնում է կենցաղային տարբեր խնդիրների։
Ինչպես մեկնաբանեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի վարչության պետ Արզուն Գորոյանը, խմելու ջրի աղբյուրը՝ Նոդարիս Ծղալի, որը գտնվում է բարձր լեռներում, սառել է, ուստի ջրավազան մտնող ջրի ծավալը նվազել է։ Եվ այսպես, ջրի պակաս կա։ Ջուրը տալիս ենք խստորեն ըստ ժամանակացույցի, որպեսզի բոլորը ստանան։
Ամռանը խմելու ջրի Նոդարիս Ծղալի աղբյուրից վայրկյանում հոսում է 15 լիտր ջուր, իսկ ձմռանը՝ 1,5 լիտր ջուր, ինչը 80%-ով պակաս է։
Հավելենք, որ Նինոծիմինդա քաղաքի այլ հատվածներում նույնպես ջուր չկա, որի հիմնական պատճառը, ասում են, սաստիկ ցրտահարության պատճառով սառած ջրատարներն են։