Վրաստանում տուգանքներ են սահմանվում հանրային օգտագործման համար նախատեսված օբյեկտը կամ գույքը վնասելու-ոչնչացնելու համար։
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանը լրացուցիչ ռազմական օգնություն կստանա ԱՄՆ-ից՝ 33 միլիոն դոլարի չափով, հայտնում է Պենտագոնը։
Թուրքիա
Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20213-ի։ Վիրավորների թիվը 80 000-ից ավելի է։
Քահրամանմարաշում երկրաշարժից 122 ժամ անց մի կնոջ են փրկել։
Թուրքիայում ձերբակալել են Հաթայ նահանգի շենքի ճարտարապետին։ Երկրաշարժի հետևանքով բոլոր 12 հարկերը մի ակնթարթում փլուզվել են։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է շենքերի փլուզմանը երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժից հետո կառավարության արձագանքը բավականաչափ արագ չէր։
Աշխարհում
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը վեց չինական ընկերությունների է ներառել սև ցուցակում:
ԱՄՆ-ն ուրբաթ օրը Ալյասկայի մոտ ինքնաթիռ է խոցել։
ՄԱԿ-ը շարունակում է օգնել Սիրիային. 14 բեռնատար մարդասիրական օգնությունով շարժվել են դեպի Իդլիբ։
ԱՄՆ-ն և Իրաքը քննարկել են երկկողմ հարաբերությունները։
ԱՄՆ-ը պատժամիջոցներից հանել է Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումը։