Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել

Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել

Ինքնաբուժությունն ու բուժման ընթացքում ինքնուրույն դեղորայքի տեսակը փոխելը կարող է մահացու լինել։ Այս մասին գրում է Pravda.Ru-ն՝ վկայակոչելով թերապևտ Զանդան Դորժիևին։

Նրա խոսքով՝ ինքնուրույն բուժվելու սովորությունը շատ տարածված է։

«Որքան հաճախ եմ ընդունելության ժամանակ փորձում պարզել՝ ինչու է հիվանդի մոտ անսպասելի բացասական դինամիկա նկատվում, և պարզվում է, որ նա այժմ ընդունում է «շատ լավ հաբեր», որոնք «ոտքի են կանգնեցրել» նրա ընկերուհուն», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ դեղամիջոցները չեն բաժանվում լավերի ու վատերի, այլ նշանակվում են անհատապես՝ հաշվի առնելով հետազոտությունների, կարդիոգրաֆիաների և բուժզննումների արդյունքները։ Բացի այդ, դեղորայքի նշանակման դեպքում հաշվի է առնվում նաև դրանց փոխազդեցությունն այլ դեղերի հետ ու ընտրվում է անհատական դեղաչափը։

Ինչպես ընդգծել է Դորժիևը, անգամ նույն սեռի և տարիքի մարդկանց մասնագետը կարող է տարբեր դեղամիջոցներ նշանակել, ուստի ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել։

Tert.am