Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

<strong>Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ</strong>

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։

Կառավարության ղեկավարին Դուբայի միջազգային օդանավակայանում դիմավորել են, Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրությունների նախարար Աբդուլռահման Ալ Ավարը, Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ահմեդ Իբրահիմ Ահմեդ Թահեր Ալ Նուայմը և Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն:

Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը կմասնակցի համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին, որը կանցկացվի Դուբայում։ Իրակլի Ղարիբաշվիլին դիմում է գագաթնաժողովի մասնակիցներին։ Նախատեսվում է նաև երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։

1tv.ge