Իգական սեռի ներկայացուցիչների այցելությունները բժիշկ-մասնագետների՝ հատկապես գինեկոլոգների

Իգական սեռի ներկայացուցիչների այցելությունները բժիշկ-մասնագետների՝ հատկապես գինեկոլոգների

Իգական սեռի ժամանակ առ ժամանակ, թեկուզ առանց առողջական խնդիրների առկայության՝ հերթական ստուգումների նպատակով այցը որոշակի բժիշկ-մասնագետների՝ հատկապես գինեկոլոգների խրախուսական քայլ է:


Ցավոք մեր մտածելակերպից, աշխարահայացքից ելնելով մեր կանայք դիմում են բժշկի, երբ ժողովրդական լեզվով ասած «դանակը հասնում է ոսկորին»:
Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ աղջկա սեռական հասունացման փաստն, դաշտանային ցիկլի՝ սկսվելուն պես՝ կույս լինելով հանդերձ աղջիկը պարբերաբար այցելի մանկաբարձ-գինեկոլոգի: Հնարավոր են թաքնված առողջական խնդիրների առկայություն աղջկա օրգանիզմում, որոնք առանց գինեկոլոգի մոտ հետազոտության անհնար է նկատել՝ աղջկա համար դեռևս անհասկանալի և անսովոր թվացող բնական փոփոխությունների ժամանակաշրջանում:


Շատերին է տանջել այն միտքն թե արդյո՞ք նորմալ է այս կամ այն երևույթը, որը դիտվել է իրենց մոտ դաշտանային ցիկլի ընթացքում: Չմոռանանք որ շատերի համար նորմալ թվացող երևույթներն այս կամ այն խանգարման կամ հիվանդության ախտանիշներ են։

Երեխա չունենալու դեպքերի մեծացումը կարելի է ասել ուղիղ համեմատական կերպով է շղթայված գինեկոլոգի մոտ այցելության բացակայությունից: Չենք կարող չնշել բժշկական գաղտնապահությանը, ըստ որի արգելվում է բուժաշխատողին երրորդ անձանց հայտնել տեղեկություններ այցելու առողջական վիճակի, ախտորոշման, հետազոտության արդյունքների, հենց բժշկի դիմելու փաստի և անձնական կյանքի մասին:

Մեր հասարակության հոգեկերտվածքի և ավանդապաշտ հայացքներից ելնելով է, որ շատ կանայք և աղջիկներ խուսափում են դիմել գինեկոլոգի, մտածելով որ կդառնան բամբասանքի առարկա՝ բժշկական գաղտիքի խախտման հետևանքով:


Այս հարցի շուրջ մենք խոսեցինք տարբեր տարիքային կատեգորիայի կանանց եւ աղջիկների հետ:

Հասկանալու համար, երբևէ՞ դիմել են գինեկոլգի , եթե ո՛չ ո՞րն է պատճառը։ Իսկ եթե այո ի՞նչ հաճախականությամբ են դիմում գինեկոլգի։

Եւ ստացանք հետևյալ պատասխանները՝
Աղջիկները ընդհանրապես չեն դիմում,իսկ այն հարցին թե ինչո՞ւ պատասխանեցին,կդառնանք բամբասանքի թեմա: Կանանց դեպքում էլ մի փոքր այլ է, կանայք դիմում են միայն երեխա ունենալու ժամանակ:

Radio NOR · Իգական սեռի ներկայացուցիչների այցելությունները գինեկոլոգների