Դիլիֆ գյուղը եւ բնակիչներին անհանգստացնող խնդիրները

Դիլիֆ գյուղը եւ բնակիչներին անհանգստացնող խնդիրները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում առկա են մի շարք սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ:

Բնակիչները նշում են, որ գյուղը չունի ոռոգման համակարգ, այն դեպքում, երբ գյուղն ունի հսկայական ջրային ռեսուրսներ, որոնք չեն ծառայում իրենց նշանակությանը: Բնակիչներից մեկի խոսքով՝ գրեթե 25-30 գյուղ օգտվում է Դիլիֆի ջրից, իսկ գյուղում ոռոգման համակարգ չկա, որով հնարավոր կլիներ ջրել հողատարածքները եւ լավ բերք ստանալ:

Գյուղացիները գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, նշում են որ անցած տարվա 20-25 լարիի համեմատ այս տարի 1 հակը(տուկ) արժե 8 -ից 10 լարի: Բնակիչներից մեկն էլ ասաց. «Միսը տեղում վաճառում ենք շատ ցածր գնով, վրացի կամ Մառնեուլիի առեւտրականները նույնպես ցածր գին են տալիս: Շուկայում միսը արժե 19 -25 լարի իսկ մենք տալիս ենք 14-15 լարիով»:

Այս եւ մնացած խնդիրների մասին բնակիչների հետ զրույցը՝ ձայնագրությունում.

Radio NOR · Դիլիֆ գյուղը եւ բնակիչներին անհանգստացնող խնդիրները

Կարդացեք նաեւ՝