Դիլիֆ գյուղի երիտասարդները բողոքում են սպորտդահլիճի բացակայությունից

Դիլիֆ գյուղի երիտասարդները բողոքում են սպորտդահլիճի բացակայությունից

Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի երիտասարդները ձմռան ամիսներին չունեն հնարավորություն եւ վայր որտեղ կարող են զբաղվել սպորտով:

Բնակիչներից Կիմիկը մեզ հետ զրույցում ասաց. «Այս օրվա դրությամբ երիտասարդները ոչ մի սպորտով զբաղվելու կամ մարզվելու տեղ չունեն: Մեր բնակչության անունից խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն, եթե սպորտդահիլճ չեն կառուցում գոնե մինի ֆուտբոլի խաղադաշտը վերանորոգեն, որպեսզի երիտասարդությունը հնարավորություն ունենա սպորտով զբաղվելու»:

«Եթե սպորտդահլիճ լինի ապա երիտասարդության 60-70 %-ը զբաղվելու տեղ կունենան եւ իրենց ժամանակը անտեղի չեն վատնի: Հիմա երիտասարդների մեծ մասը հաճախում են բիլիարդի սրահը: Փոքր սենյակ ունենք գյուղի ակումբում որտեղ տեղադրված է թենիսի սեղանը եւ մի քանի հատ ըմբշամարտի գորգ կար երեխաները զբաղվում էին, բայց հիմա դա էլ չկա քանի որ ոչ ջեռուցում կա ոչ էլ մասնագետ»,- NOR ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ասաց Դիլիֆ գյուղի երիտասարդ Արշակը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Դիլիֆ գյուղի երիտասարդները բողոքում են սպորտդահլիճի բացակայությունից