Այսօր՝ փետրվարի 15 -ին, Նինոծմինդայի սակրեբուլոյի դահլիճում անցկացվեց սեղանի խաղերի մրցաշար՝ շաշկի, նարդի եւ դոմինո:
Մրցաշարը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն, մշակույթի և սպորտի ծառայության հետ համատեղ:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Խաղերի նախաձեռնությունը պատկանում է սակրեբուլոյին սակայն մեր բաժինը միշտ աջակցում է: Ասեմ, որ շատ հետաքրքիր է անցնում բոլոր համայնքներից հավաքվել են խաղացողներ եւ թեժ պայքար է ընթանում: Պարգեւատրելու են պատվոգրերով, մեդալներով եւ նվերներով»:
Շաշկի խաղաձեւում հաղթող, Փոկա գյուղից 61 ամյա Մելսիկ Կարապետյանի խոսքով. «Խաղերը շատ լավ էր բայց համապատասխան հակառակորդ չունեի, շաշկի խաղացել եմ մանկուց եւ խաղում եմ մինչեւ օրըս»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Ստորեւ ներկայացնում ենք սեղանի խաղերի հաղթողներին՝
Շաշկի
Նարդի
Դոմինո (զույգերով)