Ախալքալաքում տարածել են անչափահասի ինտիմ բնույթի նկարներ. Կա ձերբակալված

Ախալքալաքում տարածել են անչափահասի ինտիմ բնույթի նկարներ. Կա ձերբակալված

Ախալքալաքի շրջանային դատարանը քննում է անչափահասի ինտիմ բնույթի լուսանկարները տարածելու սպառնալիքով գումարի շորթման և հարկադրաբար սեռական բնույթի գործողություններ կատարելու գործը։ 

Փետրվարի 13-ին, դատարանը որոշել և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:

Վրաստանի քրեական օրենսգրքի 139-րդ (4-րդ մասի «բ» կետ) և 181-րդ (1-ին մաս) հոդվածներով, որոնցով ընթանում է գործը, մեղադրյալին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։ Նրանց, որոնց մեղադրյալը ուղարկել է լուսանկարները ևս կարող են պատասխանատվության ենթարկվել՝ ինտիմ բնույթի լուսանկարները տարածելու մեղադրանքով:

Ե՛վ մեղադրյալին, և՛ տուժողին պաշտպանում են ​​փաստաբանները։ Նիստը փակ է եղել լրատվամիջոցների համար։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում, թեև հայտնի չէ՝ մեղադրյալն ուղղակիորեն տարածե՞լ է դրանք, թե՞ գործին մասնակցել են այլ անձինք։ Ամբաստանյալի իրավապաշտպան Գիորգի Չիտաշվիլիի խոսքով՝ դատարանում գրավ են առաջարկել, սակայն դատավորը չի քննարկել նրանց առաջարկը։

Ախալքալաքում սոցիալական ցանցերի և ինտերնետի միջոցով հաղորդակցության զարգացմանը զուգահեռ զարգացել են նաև համացանցային հանցագործությունները։ Երիտասարդների շրջանում տարածված է հիմնականում իգական սեռի օգտատերերին պարտադրել ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկելը, շփումներ հրահրելը և դրանք տարածելը: Որոշ դեպքերում լուսանկարները կեղծվում են ֆոտոխմբագիրների օգնությամբ:

Այս դեպքում, երբ իրավապահ մարմինները հաղորդում են ստացել համացանցային հերթական հանցագործության մասին, գործ է հարուցվել և հետաքննություն է ընթանում, հայտնի է մեղադրյալը, որին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։ tv9news.ge