Ախալքալաքում 21-ամյա տղան ձերբակալվել է 15-ամյա աղջկան սեռական հարաբերություններ հարկադրելու և ինտիմ լուսանկարներ տարածելու սպառնալիքի համար։ Մեղադրյալն արդեն որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։ sknews.ge
21-ամյա տղային իրավապահները ձերբակալել են կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, նա ընդունում է հանցանքը։ Փաստաբանը պահանջել է գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, սակայն փետրվարի 13-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որոշել է մեղադրյալին պահել կալանքի տակ։
Նիստը փակ է եղել լրատվամիջոցների համար։
Ըստ ամբաստանյալի իրավապաշտպան Գիորգի Չիտաշվիլիի, հետաքննությունը տարվում է Քաղաքացիական օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով, որը ենթադրում է սեռական հարաբերության հարկադրանք (նույն արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ՝ նախնական իմացությամբ):
Բացի այդ, ձերբակալվածը մեղադրվում է քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի առաջին մասով շորթման մեջ։ Հանցագործությունը պատժվում է 9-ից 15 տարի ազատազրկմամբ։
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ սոցցանցերում տարածվել են 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներ, թեև հայտնի չէ՝ ամբաստանյալն է դրանք ուղղակիորեն տարածել, թե այլ անձինք են մասնակցել գործին։Նշված հարցի մասին 21-ամյա տղայի փաստաբանը չի խոսում։ Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նաև ՆԳՆ-ից,- «գործն արդեն դատարանում է, դիմեք դատարան, այլ բան ձեզ չենք կարող ասել»։