Սիրիայում երկրաշարժից հետո փրկված փոքրիկ Այան ապահով ձեռքերում է

Սիրիայում երկրաշարժից հետո փրկված փոքրիկ Այան ապահով ձեռքերում է

Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժից հետո, իր տան փլատակներում ծնված սիրիացի երեխան, ում մայրը ծննդաբերելիս մահացել է, տեղափոխվել է «անվտանգ վայր»:

Աֆրինի առողջապահության վարչությունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ պաշտպանելու փոքրիկ Այային հնարավոր առևանգումից և որդեգրման խարդախությունից:

Երկուշաբթի օրը միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմության կողմից վերահսկվող շրջանի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր երեխան:

Տղամարդ բուժակը, երկու զինված տղամարդկանց ուղեկցությամբ իբրև ծեծել է մենեջերին։ Առողջապահության տնօրինության ղեկավար, դոկտոր Ահմադ Հաջ Հասանը հերքել է սոցցանցերում տարածված այն պնդումները, թե դա Այային առևանգելու ձախողված փորձ է:

«Առևանգման մեղադրանքները թյուրիմացություն էին: Սա հիվանդանոցի հետ կապված ներքին խնդիր էր և որևէ կապ չուներ երեխայի հետ», – ասել է նա BBC-ին:

Անցյալ շաբաթ հազարավոր մարդիկ էին առաջարկել որդեգրել երեխային այն բանից հետո, երբ նրա պատմությունը լայնորեն տարածել էին տեղական և միջազգային լրատվամիջոցները։

Այայի մայրը ծննդաբերել է Ջինդերիս քաղաքում տան ավերումից անմիջապես հետո։

Սոցցանցերում տարածվեցին նաև կադրեր, թե ինչպես է տղամարդը տանում փոշու մեջ  ծածկված երեխային՝ փլատակներից հանելուց հետո:shantnews.am

Աղետի հետևանքով զոհվել են նաև Այայի հայրը, չորս եղբայրները, քույրերն ու  մորաքույրը։