Վերջին ժամանակներում բավականին աճել են հիվանդությունները:
Վրաստանում COVID-ի նոր` «Կրակեն» ենթատեսակով վարակման դեպք է բացահայտվել:
Ձմռան այս եղանակային փոփոխությունները ևս բացասական են անդրադառնում մեր առողջության վրա: Հիվանդանոցներում և կլինիկանրում նկատվում է հիվանդների կտրուկ աճ։
Այս ամենից ելնելով մենք այցելեցինք և խոսեցինք ,,ევექსის კლინიკები” ნინოწმინდის კლინიკა-ի մենեջեր Ծովինար Մանվելյանի հետ։ Պարզաբանելով, թե Նինոծմինդայում ի՞նչ վիճակում է մարդկանց առողջությունը և հիվանդների վիճակագրությունը։
Այն հարցին թե արդյո՞ք ունենք քովիդ վարակակիրներ, Մանվելյանը հայտնեց վերջին տվյալներով երկու COVID վարակակրի մասին։ Ովքեր արդեն առողջացել են և դուրս գրվել։
Խոսեցինք նաև պապիլոմա վիրուսի մասին, արդյո՞ք կան Նինոծմինդայում գրանցված դեպքեր , դեպքեր դեռ գրանցված չեն, մեր հետ զրույցում, ասեց Մանվելյանը: Հարցրեցինք նաև ստացիոնար բուժվողների քանակի և վճարի մասին, թե՛ արդյո՞ք կան գումարային զեղչեր:
Տիկին Մանվելյանը պատասխանեց՝ այո, անվճար է մանկավարժների և սոցիալապես անապահովներինի համար, իսկ տոկոսային հարաբերությամբ վճարովի են թոշակառուների բուժումը՝ իրենց ախտորոշման քանակի 10%-ի, իսկ անչափահասների մինչև 10-30%-ի վճարմամբ:
Իսկ այն հարցին թե հիվանդները այստեղ են բուժվում թե՞ մայրաքաղաքում, տիկին Մանվելյանը պատասխանեց, թեթև ախտորոշման հիվանդները բուժվում են կլինիկայում, իսկ ծանր հիվանդները տեղափոխվում են Թբիլիսի: Վերջին տվյալներով ծանր դեպքեր գրանցված դեռ չունենք: