
Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: shantnews.am