Վերջերս NOR ռադիոկայանը հրապարակում էր կատարել Նինոծմինդայի չգազաֆիկացված գյուղերի, ժողովրդի նախաձեռնությամբ գազաֆիկացման ծրագրի մասին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 չգազաֆիկացված գյուղերի բնակիչները որոշել էին անձնական միջոցներով գազաֆիկացնել գյուղերը: Այս հարցի շուրջ մենք խոսեցինք քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, թե արդյո՞ք քաղաքապետարանը տեղյակ է բնակիչների որոշումից և արդյո՞ք աջակցություն կցուցաբերի բնակիչներին:
Անիվարդ Մոսոյանը ասաց, որ հարցերը ներկայացնենք գրավոր ձևով:
NOR ռադիոկայանը հարցերը ներկայացրեց, որից հետո ստացանք ոչ պաշտոնական փաստաթուղթ` նամակում չկա քաղաքապետի ստորագրությունը և կնիքը:
Ստորև ներկայացնում ենք հարցերը և պատասխանները.
1. Գյուղերում կա գազաֆիկացման նախաձեռնություն ի՞նչ տեղեկություն կարող եք տալ այս մասով:
– Առանց գազաֆիկացման Նինոծմինդայի մունիցիպալիտետում մնացել է 2 գյուղական համայնք՝ Գորելովկայի և Տամբովկայի համայնքները: Գորելովկայի գյուղական համայնքի 6 գյուղերից մեկը, Սամեբա գյուղը գազաֆիկացված է: (Նշենք, որ Սամեբա գյուղը գազաֆիկացված չէ, ամենայն հավանականությամբ քաղաքապետը նկատի է ունեցել Սպասովկա գյուղը, – խմբագիր):
Ինչ վերաբերվում է Գորելովկայի թեմի մնացած գյուղերին, տեղեկություն ենք ստացել, սակրեբուլոյի անդամի և քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից, ըստ որի բնակիչները իրենց ուժերով են որոշել գազաֆիկացնել:
2. Մենք գիտենք, որ քաղաքապետարանից պետք է հատուկ թույլտվություն այս մասով ի՞նչ կասեք:
-Նինոծմինդայի մունիցիպալիտետին գազաֆիկացմամբ ապահովում է «էս-ջի» գազ կոմպանիան և պարտավոր են բոլոր աշխատանքները իրենք կատարել: Այդ աշխատանքները կատարելու համար պետք է թույլտվություն, իսկ թույլտվությունը կապված է նրանից, թե աշխատանքային տարածքը ում հսկողության տակ է գտնվում, քաղաքապետարանի՞, թե՞ պետության: Եթե աշխատանքները տարվում են քաղաքապետարանի տարածքի մեջ, ապա թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը:
3. Խոսելով բնակիչների հետ իրենք նշում են, որ 1000 լարիից ավել կնստի իրենց վրա մինչև գազի խողովակները բերեն, ծրագրի իրականացման դեպքում արդյո՞ք քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի գյուղացիներին
-Նոր է սկսվել ծրագրերը, և թե գումարը ի՞նչքան կկազմի դեռ շուտ է խոսել:
«Կարող ենք սոված նստել միայն գազ ունենանք». Բնակիչները իրենք կլուծեն գազի խնդիրը