Նապոլեոն Մարիկյանը ապրում է Նինոծմիդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում: Արդեն 4 տարի է Նապոլեոնը աշխատում է գյուղի մանկական եւ երիտասարդական կենտրոնի «Արմաթ» ինժիներկան լաբորատորիայում, որպես խմբակավար: Մարիկյանը ունի երկու մասնագիտություն՝ տնտեսագիտություն եւ կառավարում, ծրագրավորում եւ կիբեռնետիկա(ռոբոտաշինության ոլորտ):
Նյութում մասնագետի հետ խոսվում է կիբերհարձակումների, դրանց տեսակների, ինչպես պաշտպանվել եւ ինչ միջոցներ ձեռք առնել դրանցից խուսափելու համար:
Հարցին, ի՞նչ եք կարծում իմաստ կա օգտագործել սոցիալական կայքերը(ֆեյսբուք, ինստագրամ եւ այլն), հնարավոր է արդյո՞ք որ հետագայում դրանք փակվեն, Նապոլեոն Մարիկյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքով սոցիալական կայքերը պարունակում են տեղեկատվության մեծ աղբյուր եւ կան մարդիկ ովքեր սոցիալական ցանցի միջոցով վաստակում են գումար, օնլյան խանութներ, զբաղվում են գովազդներով եւ այլ: Իսկ եթե ժամանակ անցկացնելու առումով են օգտագործում կայքերը ապա իմաստ չեմ տեսնում, քանի որ ձեր կործրաց ժամանակը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել»:
Ի՞նչպես պաշտպանել(պաշտպանվել) հաքերային հարձակումներից, և ինչ է ֆիշինգը:
Մասնագետը պատասխանեց, որ հաքերային հարձակումները վերջին տարիներին շատ արդիական են եւ դրանց զոհ են դառնում ոչ միայն քաղաքացիները, այլ նաեւ պետական հաստատությունները: Դրանցից պաշտպանվելու համար պետք չէ օգտվել այն կայքերից որոնք անծանոթ են եւ առաջարկում են տարբեր գովազդներ, որտեղ սեղմելով տվյալ կոճակը հայտնվում եք նրանց թակարդում: Եթե տեսնում եք, որ ձեր անունից ինչ-որ մեկին նամակ է գնացել թեկուզ սոցիալական կայքերի միջոցով, ապա անպայման փոխեք ձեր էջի գախտնաբառը, որպեսզի ավելի անվտանգ լինի եւ խուսափեք հաքերային հարձակումներից: Վիրուսները եթե հայտնվեցին ձեր համակարգչում կամ սմարտֆոնում ապա տիրանում են ձեր տվյալներին: Եթե ձեր համակարգչում ունեք օնլայն բանկինգ կամ դրամապանակներ, որոնք կրիպտոարժույթներ են պարունակում ապա շատ հեշտությամբ կարող են ֆիշինգի կամ տրոյական վիրուսների միջոցով զրոյացնել ձեր հաշիվները:
Ըստ ձեզ ո՞րն է ավելի լավ Android -ը թե IOS -ը եւ ի՞նչու
«IOS -ը ավելի փակ ծրագրով է գրված եւ օգտագործվում է միայն իր բրենդների մեջ եւ դրանք վճարովի են, իսկ Android -ը օգտագործվում է գերակշիռ սմարտֆոնների մեջ եւ ծրագրերի մեծ մասը անվճար են: Տարբեր տեսակի համեմատություններից ելնելով հիմա մոլորակի 60-70 տոկոսը օգտագործում է Android համակարգը»,- պատասխանեց մասնագետը:
Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում Սպամը
«Սպամը շատ դեպքերում հաքերները օգտագործում են ֆիշինգի հետ համատեղ: Սպամը հաճախ գալիս է էլկտրոնային փոստի վրա կամ SMS հաղորդագրության միջոցով, ինչ-որ առաջարկի տեսքով: Հորդորում եմ չբացել դա եւ ուղղակի պետք է ջնջել կամ տեղափոխել Սպամ պանակ»,- նշեց Մարիկյանը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝