Պատանի շախմատիստը արմատներով Հեշտիա գյուղից

Պատանի շախմատիստը արմատներով Հեշտիա գյուղից

Միջազգային գրոսմայստեր եւ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շախմատի մասին այսպես է ասել:

Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը: Նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները՝ անպարտելի կլինի: Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ:

Ձեզ ենք ներկայացնում մի շատ տաղանդավոր պատանու, ով դեռ 15 տարին չբոլորած հասցրել է նվաճել բազում բարձրունքներ շախմատի ասպարեզում։

Շախմատիստ՝ Գասպար Տիգրանի Պետրոսյանը (նախկինում Գրքիկյան) արմատներով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից է:

1982 թվականին Գասպարի նախնիները տեղափոխվել են Ռուսաստանի դաշնություն եւ մինչեւ այժմ էլ բնակվում են Գելենջիկ քաղաքում:

Այստեղ էլ սկսվում է Գասպարի շախմատային կարիերան, չնայած իր պատանի տարիքին՝ նա արդեն հաղթել է բազմաթիվ մրցաշարերում, բոլոր տարիքային դասակարգումներում նվաճել է չեմպիոնի կոչում։

Գասպար Պետրոսյանը մասնակցել է թվով 190 մրցաշարերի եւ արժանացել է 40 -ից ավել մեդալների եւ գավաթների: Մանրամասների համար անցեք հղումով՝ ratings.ru

Գասպարը բացի շախմատից զբաղվում է նաեւ սեղանի թենիսով, գոլֆ եւ ֆուտբոլ: Պետրոսյանը այդ ասպարեզներում նույնպես ունեցել է բազում ձեռքբերումներ:

Շախմատիստը ասում է, որ շախմատը օգնում է մտածել մի քանի քայլ առաջ ոչ միայն խաղի ընթացքում այլեւ կյանքում:

Մանրամասները՝ տեսանյութում՝

Կարդացեք նաեւ՝