Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականի ձեռքբերումները Թբիլիսիի սիրողական լիգայում

Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականի ձեռքբերումները Թբիլիսիի սիրողական լիգայում

Փետրվարի 24 -ից մինչեւ 26 -ին, Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ սեղանի թենիսի սիրողական առաջնություն:

Նինոծմինդայի սպորտդպրոցի սեղանի թենիսի հավաքականը ներկայացավ թվով 8 մասնակիցներով (5 աղջիկ, 3 տղա):

Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Երեխաները շատ լավ խաղ ցուցադրեցին, տղաներից Վալերի Ղուկասյանը գրավեց 3 -րդ հորիզոնականը իսկ աղջիկներից 1 -ին տեղը զբաղեցրեց Նաթիա Մգելաձեն, Ալիա Հանեսյանը գրավեց 2 -րդ հորիզոնականը, 3 -րդ տեղը զբաղեցրեց Խատիա Վանաձեն: Տղաներից հաջող հանդես եկավ Դավիթ Անտանոսյանը»: მაგიდის ჩოგბურთის ლიგების გაერთიანება ასაკის გარეშე

«Դպրոցական օլիմպիադայի շրջանակներում մարտի 4 -ին Ախալցիխեում տեղի կունենա բասկետբոլի խաղերը, որտեղ աղջիկների թիմը ներկայացնելու է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը, իսկ տղաների թիմը Օրոջալարի դպրոցը: Մարտի 11 -ին տեղի կունենա սեղանի թենիսի դպրոցական օլիմպիադայի մրցաշարը, որտեղ տղաների թիմը ներկայացնելու է Ժդանովականի դպրոցը իսկ աղջիկների թիմը Օրոջալարը»,- նշեց Սողոյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականի ձեռքբերումները Թբիլիսիի սիրողական լիգայում