Նինոծմինդայում փայտ են բաժանում. Ո՞վքեր կարող են օգտվել

Նինոծմինդայում փայտ են բաժանում. Ո՞վքեր կարող են օգտվել

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու վերանորոգումից հետո փայտերը փոխարինվեցին բետոններով, իսկ օգտագործված փայտերը երկար ժամանակ լցված էին Սաթխա գյուղի մոտ գտնվող կայարանի մոտակայքում, որը ոչ մի նպատակի չէր ծառայում: Այսօր այդ փայտերը բաժանվում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին:

Բնակիչներից մեկի խոսքով՝ այս փայտերը փտած են մարդիկ տանում են վառելիքի համար, այստեղ ներկա են տարբեր գյուղերի բնակիչներ, ովքեր իրենց մեքենաներով տանում են փայտերը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում փայտ են բաժանում. Ո՞վքեր կարող են օգտվել

Պարզելու համար թե ինչ սկզբունքով է բաժանվում, ովքեր կարող են ստանալ եւ ով է նախաձեռնողը՝ դիմեցինք Նինոծմինդայի փոխքաղաքափետ Արմեն Բդոյանին:

Նրա խոսքով. «Դրանք շարքից դուրս եկած փայտեր են, որոնք իրենց նպատակին չեն կարող ծառայել, եւ բաժանվում են նրանց ովքեր ունեն վառելիքի կարիք, բնակիչները անձնական ուժերով փայտը տեղափոխում են իրենց տները»:

Հավելենք, որ վաղը եւս հնարավոր կլինի օգտվել փայտ ստանալու հնարավորությունից, եթե իհարկե այսօրվա ընթացքում այդ փայտի ռեսուրսը չսպառվի: