Երկուշաբթվանից՝ հուլիսի 25-ից, Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի արժեքը կբարձրանա։ Գինը բարձրանում է բոլոր դասերի ուղևորների համար: Ամենաբարձր աճը կվերաբերի ամենաէժան տոմսերին:
«Այլընտրանքային տրանսպորտով երթևեկության սակագները սիստեմատիկորեն բարձրանում են: Չնայած ընկերության ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով ճանապարհածախսի թանկացմանը, երկաթուղային տրանսպորտով երթևեկության սակագինը դեռ մնում է ավելի էժան՝ համեմատած այլընտրանքային տրանսպորտի հետ», — ասել են երկաթուղու կազմակերպությունից։
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար նախատեսված բոլոր զեղչերը կշարունակեն գործել: aliq.ge