Վերջին ժամանակներում հաճախակի ենք անդրադառնում գազաֆիկացման հարցին:
Քանի որ, ժողովուրդը նախաձեռնել էր անձնական միջոցներով գազաֆիկացնել Նինոծմինդայի շրջանի հետևյալ գյուղերը՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա:
Ինչպես գիտենք, Նինոծմինդայի մունիցիպալիտետում 8 ամենացուրտ գյուղերը մնացել են առանց գազաֆիկացման:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այս խնդրին և գրեթե միշտ ստացել թերի պատասխաններ:
Անցել է որոշակի ժամանակ և մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ փուլում է գտնվում բնակիչների կողմից գազաֆիկացման նախաձեռնությունը, խոսեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։
Բաբաջանյանի խոսքերով, դեռ ոչ մի փոփոխություն չկա:
Ավելի շուտ հրապարակում էինք կատարել, հետևյալ վերնագրով.
«Կարող ենք սոված նստել միայն գազ ունենանք». Բնակիչները իրենք կլուծեն գազի խնդիրը
Այս հարցի շուրջ մենք խոսել էինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։ Ում խոսքերով գյուղացիները որոշել էին իրենց նախաձեռնությամբ 5 գյուղերը գազաֆիկացնել։
«Դա բնակիչների նախաձեռնությունն է, պետական ծրագիր չէ։ ժողովուրդը որոշել է սեփական միջոցներով 5 գյուղերը գազաֆիկացնել։ Գումարը մոտավորապես 600 000 լարի է, միայն կենտրոնական գազատարը անցկացնելու համար։ Անցկացրել են ժողով, որի ընթացքում գյուղացիների 78-82% համաձայնվել է: Քաղաքապետարանը տեղյակ չէ այս ծրագրից։ Մենք կապ ենք հաստատել գազ կոմպանիայի հետ և որոշում կայացրել հանդիպում անցկացնելու մասին, որպեսզի քննարկենք տարբերակներ և գանք ընդհանուր հայտարարի»:
Մենք հարցրել էինք, թե արդյո՞ք այս տարի կլինի գազաֆիկացում, Բաբաջանյանը պատասխանել էր՝ «այո»: