Ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել հարբուխի առաջին ախտանշանների դեպքում

Ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել հարբուխի առաջին ախտանշանների դեպքում

Հարբուխի ու մրսածության կասկածների դեպքում հարկավոր է առաջին հերթին բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այս մասին Life.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ Ելենա Զյաբլովան։

Մասնագետի խոսքով՝ հիվանդության առաջին ախտանշանները նկատելուն պես հարկավոր է պահպանել անկողնային ռեժիմ, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը խնդրի դեմ պայքարի փուլում է լինում։ Բացի այդ, հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել։ Ընդ որում՝ ցանկության դեպքում կարելի է դրան նաև կիտրոնի հյութ ավելացնել, որն էլ իր հերթին իմունային համակարգի համար շատ կարևոր վիտամին С-ի հարուստ աղբյուր կլինի։ Ջրից բացի կարելի է նաև մորսեր, բուսական թեյեր ու կոմպոտներ խմել։

Քթի փակվածության դեպքում մասնագետը խորհուրդ է տվել կիրառել ծովի աղով հատուկ լուծույթներ քթի խոռոչի լվացումների համար, որոնք կօգնեն ազատվել կուտակված լորձից ու կվերականգնեն շնչառությունը։ Ինչ վերաբերում է անոթները նեղացնող հատուկ կաթիլներին, ապա դրանցից խորհուրդ է տրվում խուսափել, քանի որ նման միջոցները կախվածություն են առաջացնում։

Բացի այդ, մասնագետը նախազգուշացրել է, որ անպայման հարկավոր է դիմել բժշկին ու հետևել նրա բոլոր ցուցումներին, քանի որ ճիշտ բուժումը կարող է նշանակել միայն մասնագետը։ Ընդ որում՝ բուժզննումը հատկապես կարևոր է մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում։

Tert.am