Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղից մինչեւ Նինոծմինդա Ախալքալաք կենտրոնական ճանապարհի մոտ երթևեկելիս ականատես ենք լինում աղբի մեծ կուտակման։
Հաճախակի ենք նկատում մեքենայից նետվող աղբ, ինչը մեծ վնաս է հասցնում մարդկանց, կենդանիների առողջությանը և շրջակա միջավայրին։
Ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է թափոնով: Նամանավանդ պոլիէթիլենային տոպրակներով և շշերով: Ինչը դարձել է շատ մեծ խնդիր:
Աղբը ոչ միայն հաճելի չէ աչքին այլ նաեւ տարբեր տեսակի խնդիրներ է առաջացնում տարածքում արածող անասունների եւ մոտակայքում գտնվող արտերի համար:
Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության պարտականությունների մեջ չի մտնում գյուղեր տանող ճանապարհների եզրերի մաքրման աշխատանքները:
Վրաստանի խորհրդարանը «Թափոնների կառավարման օրենսգրքում» փոփոխություններ էր կատարել, որոնց համաձայն մի շարք դեպքերում շրջակա միջավայրի աղտոտման համար տուգանքների չափն ավելանում է:
Ներկայացված օրինագծի հեղինակներ Գոգա Գուլորդավայի և Սուլխան Մախաթաձեի պարզաբանմամբ, գործնականում շատ են դեպքերը, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, չնայած կոնկրետ իրավախախտման համար սահմանված տուգանքներին, միևնույն է աղտոտում են շրջակա միջավայրը տարբեր թափոններով: Օրինագծի հեղինակները նշված խնդրի համար առաջարկում են սահմանել ավելի խելամիտ տուգանքներ, որոնք նրանց համոզմամբ կնպաստեն շրջակա միջավայրի ավելի քիչ աղտոտմանը:
Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով: