Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում առկա են մի շարք սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ:
Բնակիչները նշում են, որ գյուղում գազի սակավության խնդիր կա եւ այն շատ թույլ է: Բնակիչներից մեկի խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անխմիթար վիճակում եւ լավ կլիներ մի քիչ ուշադրություն դարձվեր, խճապատվեր ու վերանորոգվեր:
Գյուղացիները խոսեցին նաեւ՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի անմխիթար վիճակի եւ լուսավորության բացակայության մասին:
Նշենք, որ այս տարի գյուղական ծրագրով Փոքր Գոնդուրայում նախատեսված է ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ, որի համար հատկացված է 15 820 լարի գումար:
Այս եւ մնացած խնդիրների մասին բնակիչների հետ զրույցը՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև`