NOR ռադիոկայանը նկատեց որ, նոր վերանորոգված Հայոս Քարթլոսի սանհանգույցը ունի թերություն։ Տանիքը գտնվում է քանդված վիճակում:
Ի՞նչն է պատճառը փորձեցինք պարզել խոսելով շինարարներից մեկի հետ, սակայն այդպես էլ սպառիչ պատասխան չստացանք:
Զանգահարեցինք Վերականգնողական աշխատանքները իրականացնող «Saba Construction» շինարարական ընկերությանը:
Մեզ պատասխանեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները կարող ենք վերցնել իրենց կայքից:
Մենք հետևեցինք կայքին և տեսանք հետևյալը.
Այգին հանձնվել է 2023թ Փետրվար ամսին: ՍՊԸ-ն ավարտել է նշված համաձայնագրի շրջանակներում Նինոծմինդայի, Թեթրիսծղարոյի և Ռուսթավիի շինարարական աշխատանքները:
Կապալառուն պատասխանատու է շինարարական աշխատանքների և հայտնաբերված թերությունների համար, մինչև 2 տարի պահպանման ժամկետով:
NOR ռադիոկայանը ուներ նաև հրապարակում Հայոս Քարթլոս այգու բույսերի վերաբերյալ: