Նինոծմինդայում վերանորոգվում է Կենտրոնական այգին, որը դեռևս չի ավարտված ի տարբերություն Հայոս Քարթլոս պուրակի, որտեղ կատարվել է դրական փոփոխություններ և տնկվել բույսեր ցուրտ եղանակին, ինչը չի խանգարել բույսերի տնկմանը։
Իսկ արդյո՞ք հնարավոր չէր բույսերը տնկել գարնանը, մինչև վեգետացիայի սկսվելը, և աշնանը՝ տերևաթափից հետո, որպեսզի այսօր չլիներ տնկիները կորցնելու խնդիրը, մտահոգություն չլիներ այն մասին, թե արդյո՞ք տնկիները կծառայեն իրենց նպատակին։
Ջավախքը համարվում է Լեռնային տարածաշրջան և այստեղ բույսերի աճի մեծ խնդիր կա։ Արդյո՞ք բույսերը համապատասխանեցված են մեր կլիմային։
Այցելելով՝ Հայոս Քարթլոս այգի, տեսանելի է բույսերի որոշակի քանակ, որոնք չորացած են։ Որպեսզի հասկանալի լինի բույսերի հետագա աճը, զրուցել ենք բուսաբանների հետ։
«Տնկիների մեծամասնությունը չորացած է եւ վտանգի տակ է նրանց գարնանը աճելու հնարավորությունը: Գազոնը կարող է խանգարել բույսի նորմալ աճին, քանի որ ծածկելով հողի մակերևութը դժվարացնում է օդի հոսքը դեպի արմատններ, կարծում եմ կողքերը պետք է փխրեցնել»– NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց բուսաբան Վարդան Ստեփանյանը։
Դիմեցինք նաեւ Քաղաքապետարան հասկանալու համար արդյո՞ք բույսերը ունեն երաշխիք:
Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը տեղեկացրեց, որ տնկիների չորանալու կամ չաճելու դեպքում ունեն երաշխիք։ Տնկիներին ոչինչ չի պատահի, բույսերը ունեն ձմռանը չորանալու հատկություն, սակայն գարնանը նորից կկանաչեն։ Չորանալու դեպքում էլ ընկերությունը կփոխի բույսերը:
Ուրախալի փաստ է ունենալ գեղեցիկ քաղաք, բայց նաև պետք է խնամել և անհանգստանալ արված աշխատանքների համար։ Եվ լինել հետևողական ամեն տնկված բույսի հանդեպ։