Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի գյուղական համայնքի ուղղությամբ երթևեկելիս ճանապարհի եզրերին տեսանելի է ցրված աղբը: Թափոնների մեծ մասը հիմնականում պլաստմասե և ապակե շշեր են:
Այս ամենը այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:
Կան տեղեր, որտեղ մարդիկ մեքենաներով կանգնում են խմելով գարեջուր կամ այլ ըմպելիքներ շշերը թողնում են ճանապարհի վրա եւ հեռանում:
Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին:
Նշենք, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում աղբամանների թիվը ավելացել է եւս 4 -ով, իսկ Թորիա, Ուչմանա եւ Ղաուրմա գյուղերում ավելացել է մեկականով:
Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100 -ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:
Շրջակա միջավայրը մինչև հինգ անվադողով աղտոտելու համար սահմանված է տուգանք150 -ի փոխարեն 500 լարիի չափով, իսկ 5 անվադողից ավելիի դեպքում 500 -ի փոխարեն 2000 լարիի չափով:
4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակտրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը 6000 լարիով:
Կարդացեք նաեւ՝