Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայությունը ստացել է 1100 լիտր տարողությամբ 61 աղբաման։
Աղբարկղերը պատրաստված են կոռոզիոն դիմացկուն հումքից՝ կամարային փականով և առնվազն 440 կգ բեռնատարողությամբ: Տարայի քաշը 110 կգ-ից ոչ պակաս է, պատի հաստությունը՝ 1,25 մմ-ից ոչ պակաս։ Կափարիչը ունի սեղմակներ, որոնք ամրացնում են այն բաց դիրքում:
Ինչպես նշել են կոմունալ ծառայությունների աշխատակիցները, աղբամանները կբաժանվեն քաղաքապետարանի ողջ տարածքում։ Այս պահին արկղերը պետք է հավաքվեն, քանի որ դրանք ապամոնտաժված են ստացվել։ Կտեղադրվեն անիվների ամրակներ, և միայն դրանից հետո դրանք կբաշխվեն քաղաքապետարանի տարածքով մեկ։
Հավելենք, որ այս տարի Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայության համար ձեռք կբերվեն նաև նոր սարքավորումներ։ Դրա համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 250 հազար լարի։
Որտեղ և ինչպես են բաշխվելու աղբամանները, կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։