Վրաստանում կատաղության լաբորատոր դեպք է հաստատվել. գյուղում 60 օրյա կարանտին կլինի

Վրաստանում կատաղության լաբորատոր դեպք է հաստատվել. գյուղում 60 օրյա կարանտին կլինի

Ամբրոլաուրի մունիցիպալիտետի Կվացխութի գյուղում կատաղության լաբորատոր դեպք է հաստատվել։ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի նահանգապետ Պապունա Մարգվելիձեի որոշմամբ` նշված տարածքում կարանտինային սահմանափակումներ են մտցվել, հայտնում է Ամբրոլաուրիի քաղաքապետարանը։

Հաղորդագրության համաձայն, նահանգապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակներում մանրամասն քննարկվել է կատաղության վերացման միջոցառումների ծրագրի նախագիծը, համապատասխանաբար՝ սկսվել են անհրաժեշտ միջոցառումները։ Այս պահին ակտիվորեն ընթանում են հակակատաղության դեմ պատվաստման և ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքները։

«Կարանտինային ժամկետը որոշվում է դեպքի հաստատումից հետո և ուժի մեջ է մտնում կենդանիների հիվանդության վերջին դեպքից և վերացման միջոցառումների իրականացումից 60 օր հետո։ Կարանտինը վերաբերում է կենդանիներին փողոց և այլ վայրեր տանելու արգելքին, այս ժամանակահատվածում նրանք պետք է մեկուսացվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:1tv.ge