Մարտի 18-ից 300-ից ավելի խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների համար գործի է դրվել ռեֆերենտ գինը։ Այս մասին նշված է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ գնի վերին շեմն արդեն գործում է ավելի քան 1100 դեղամիջոցի համար։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջիկայում նշված դեղերի ցանկն էլ ավելի կմեծանա։
«Բարեփոխման նպատակը երկրում դեղորայքի ինքնարժեքի նվազեցումն է։ Ըստ փոփոխության՝ դեղագործական ընկերությունները պետք է առաջնորդվեն սահմանված գներով։ Եթե դեղատները նշված գնից թանկ դեղեր վաճառեն, կտուգանվեն։
Բնակչության համար դեղերի հասանելիությունը մեծացնելու նպատակով պետությունը սահմանել է խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների գնի առավելագույն սահմանաչափ, որից բարձր դրանց վաճառքն արգելված է։ Փոփոխության արդյունքում դեղագործական արտադրանքի գինը կնվազի միջինը 40 տոկոսով։ Ռեֆերենտային գնագոյացման մեխանիզմը աստիճանաբար կներդրվի նաև դեղերի այլ խմբերի համար։
Էջում տեղադրված է դեղերի ցանկի և գնի առավելագույն սահմանաչափի մասին տեղեկատվությունը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։1tv.ge