Եղինջը իդեալական միջոց է քաշը կորցնելու համար

Եղինջը իդեալական միջոց է քաշը կորցնելու համար

Հավանաբար քչերը գիտեն, որ եղինջն օժտված է բուժիչ հատկություններով։

Եղինջն ունի մաքրող հատկություն, մեծացնում է էրիթրոցիտների քանակը,կարգավորում է արյան կազմությունը, նվազեցնում է շաքարի պարուանկությունը արյան մեջ և հարստացնում է օրգանիզմը վիտամիններով: Կարելի է եղինջի թեյ պատրաստել:

Բավական է 2 ճաշի գդալ չոր տերևների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր և թրմել։ Խմել 50 մլ օրական երեք անգամ մեկ ամսվա ընթացքում: Հոդերը, մկանները և ատամի ցավը կվերանան, տեսողությունը կբարելավվի:

Այդ թեյը օգտակար է ձեր իմունային համակարգի համար: Հարուստ է A, C, D, E և K վիտամիններով, լեցիտինով և հակաօքսիդանտներով, եղինջի թեյը կարող է պայքարել սթրեսի և հոգնածության դեմ:

Բացի այդ, այն սպանում է մարմնում մանրէները: Եղինջը կօգնի պայքարել լուծի դեմ, խթանում է նյութափոխանակությունը: Իդեալական միջոց է քաշը կորցնելու համար: